Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդական խումբ կուղարկի Հայաստանի խորհրդարանական ընտրություններիին հետևելու համար

ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդական խումբ կուղարկի Հայաստանի խորհրդարանական 
ընտրություններիին հետևելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 40 անդամ այս շաբաթ կժամանեն Երևան՝ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից:

ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Պետեր Օսուսկիի (Սլովակիա) և ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Նահիմա Լանջրիի (Բելգիա) գլխավորությամբ դիտորդները, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ ԽՎ 19 երկիր, Երևանում մի շարք հանդիպումներ, ինչպես նաև ճեպազրույցներ կունենան:

«Չեմ կարող չընդգծել, թե երկրի համար ինչ կարևորություն ունի ժողովրդի վստահությունը վայելող ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Որպես դիտորդները՝ մեր նպատակն է հասկանալ, թե արդյոք ընտրություններն իրականացվում են՝ համաձայն Հայաստանի ժողովրդավարական հանձնառությունների»,- ասել է Օսուսկին:

ԵԱՀԿ ԽՎ դիտորդները կհետևեն ընտրությունների ընթացքին ողջ երկրի տարածքով՝ միանալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի դիտորդներին:

1995 թվականից ի վեր սա 11-րդ անգամն է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդական առաքելություն է ուղարկում Հայաստան:

Դեկտեմբերի 10-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ նրանք կներկայացնեն ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]