Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում կքննարկվի Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթուղթ

Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում կքննարկվի Հայոց ցեղասպանությանն 
առնչվող փաստաթուղթ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում դեկտեմբերի 3-ին տեղի կունենա Ցեղասպանության կանխարգելման և դրա համար պատժի մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի 70-ամյակին նվիրված փաստաթղթի քննարկում, որում անդրադարձ կա նաև Հայոց ցեղասպանությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասի հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

Փաստաթղթում նշվում է, կոնվենցիայի հեղինակ Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» եզրույթը ստեղծելիս ի նկատի է ունեցել հայերի ու հրեաների հետ տեղի ունեցած իրադարձությունները:

«Կարևոր է, որ քննարկումների ժամանակ Ներկայացուցիչների պալատը կճանաչի փաստը, որ այլևս բառախաղի ժամանակը չէ: Այս փաստաթուղթը հստակորեն շրջանառում է միտքն այն մասին, թե «ցեղասպանություն» եզրույթի ստեղծումը և հայերի հետ տեղի ունեցած անժխտելի կերպով փոխկապակցված են»,- նշել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի տնօրեն Հայկ Կայսերյանը:

Փաստաթուղթը պալատում ներկայացրել է օրենսդիր Թիմ Ուիլսոնը, ով ունի հայկական արմատներ: Այն կոչ է անում Ներկայացուցիչների պալատին ընդունել «կատարված ցեղասպանությունները ճանաչելու անհրաժեշտությունը ինչպես Ավստրալիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ հանուն հետագա ցեղասպանությունների կանխարգելման»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]