Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դեկտեմբերի4-ին սպասվող իրադարձությունները

Դեկտեմբերի4-ին սպասվող իրադարձությունները

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

 Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բրյուսել: Նա մասնակցելու է ՆԱՏՕ ԱԳ նախարարների նստաշրջանի շրջանակներում անցկացվող՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին:

 Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 9-րդ օրն է:

«Իմ քայլը» դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավ կշարունակի Արմավիրում: Լրագրողների հետ կհանդիպի ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը: Մամուլի ասուլիսով հանդես կգան «ՄԵՆՔ» դաշինքի, Ազգային առաջընթաց կուսակցության ներկայացուցիչները: Լուսավոր Հայաստանն էլ քարոզարշավ կիրականացնի Երևանում, Աբովյանում, Բյուրեղավանում, Եղվարդում:

 

Լրագրողների հետ կհանդիպի քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա կանդրադառնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքին, ներքաղաքական զարգացումներին:

 

ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանն էլ կխոսի երկրաշարժի հետևանքով անօթևանների բնակապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին:

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվում է Աղետների ռիսկի նվազեցման համագործակցության (ALTER) ծրագրի մասնակիցների հանդիպումը:

 

Գրողների միությունում Լեւոն Բլբուլյանի թարգմանությամբ կներկայացվի  Օմար Խայամի քառյակների գիրքը: 

 

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]