Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանը կընդունի իտալական բարձրարժեք արվեստի «Բեռնինիի դպրոց. հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը

Երևանը կընդունի իտալական բարձրարժեք արվեստի «Բեռնինիի դպրոց. հռոմեական 
բարոկկո» ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Արիչչա քաղաքի «Պալացցո Կիջի» թանգարանում պահվող բարոկկո ոճի 55 բարձրարվեստ նմուշ կընդգրկի «Բեռնինիի դպրոց. հռոմեական բարոկկո» ցուցահանդեսում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

«Ցուցահանդեսը բաց կլինի երկու ամիս  և 15 օր: Այսպիսի քանակությամբ իտալական ստեղծագործություններ Հայաստան երբևէ  չեն բերվել:  Սա մեծ իրադարձություն է մեր երկրի համար: Շատ կցանկանանք նաև մեր արվեստի գործերը, որոնք պակաս արժեք չունեն, ցուցադրել Հռոմում»,- դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը և հավելեց, որ Հայաստանն ու Իտալիան մշակութային սերտ կապեր ունեն, անհրաժեշտ է զարգացնել ու ամրապնդել դրանք:

ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն շեշտեց, որ ցուցահանդեսում ներառված է Կիջիի պալատի տիրոջ դիմանկարը, մարդ, որը հետագայում դարձավ Հռոմի պապ: «Բարեբախտաբար, այդ  ժամանակահատվածում եղել են Հռոմի այնպիսի պապեր, որոնք մեծ ժառանգություն են ստեղծել ու այն փոխանցել սերունդներին»,-ասաց դեսպանը:

Նրա խոսքով` երբ իրեն Հայաստանում դեսպան են նշանակել, ինքն ասել է, որ մշակույթն այն սյուներից է, որի վրա պետք է  հենվել ու զարգացնել հայ-իտալական հարաբերությունները: «Մայիսից մինչ օրս 12 մշակութային նախաձեռնություն ենք իրականացրել, բայց այս ցուցահանդեսն ամենախոշորն է ու նշանակալին»,- ընդգծեց Վինչենցո դել Մոնակոն ու հավելեց, որ ուրախ կլինի օգնել հայ արվեստագետների աշխատանքների ցուցահանդես կազմակերպել Հռոմում:

 Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը հավաստիացրեց, որ  ճիշտ մարքեթինգի արդյունքում ցուցահանդեսը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել հանրության շրջանում և գուցե ունենա Հովհաննես Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսի հաջողության կեսը: Ինչո՞ւ կեսը, քանի որ Այվազովսկին մեր հայրենակիցն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]