Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բարելավվել են ՄԻԱՎ-ի հայտնաբերման և բուժման արդյունավետության ցուցանիշները

Բարելավվել են ՄԻԱՎ-ի հայտնաբերման և բուժման արդյունավետության ցուցանիշները

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ  գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3300 դեպք:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

Նրա խոսքով` վերջին տարիներին հանրապետությունում բարելավվել են վարակի հայտնաբերման ցուցանիշները: «ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թվից 75 տոկոսն ունի ախտորոշում: Սա բավական լուրջ ձեռքբերում է, և 2020 թվականին մենք այդ թիվը հասցնելու ենք միջազգային ցուցանիշի` 90 տոկոսի»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը ՄԻԱՎ-ի հայտնաբերման և բուժման արդյունավետության ցուցանիշներով  վստահորեն մոտենում է միջազգային ցուցանիշներին:

Գրիգորյանը նշեց, որ ներկայում 1820 ՄԻԱՎ վարակով հիվանդ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում ստանում է հակառետրովիրուսային բուժում, որն անվճար է; Կենտրոնում բուժում ստացողներից ավելի քան 20-ը օտարերկրացիներ են: «Հայաստանը տարածաշրջանի այն եզակի երկրներից է, որը տրամադրում է նման բուժում»,-ասաց կենտրոնի ղեկավարը՝ ընդգծելով, որ ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մեծահասակ բնակչության շրջանում 0,2 տոկոս է, որը 4 անգամ ավելի ցածր է միջին տարածաշրջանային ցուցանիշներից:

«Սա պայմանավորված է իրականացվող միջոցառումների արդյունավետությամբ: Որևէ խոցելի խմբում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը չի գերազանցում 5 տոկոսը, ինչը ևս բացառիկ ցուցանիշ է ետխորհրդային երկրների հետ համեմատ: Արդեն երրորդ տարին է մենք պահպանում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տրված ՄԻԱՎ-ի վերացումը մորից երեխային փաստող հավաստագիրը: Երկար տարիներ է, որ մեզ մոտ բացառված է դոնորական արյան միջոցով վարակի փոխանցումը»,-նշեց նա:

ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի ընդհանուր կառուցվածքում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 2288 մարդ, իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 1012 դեպք:

ՄԻԱՎ վարակի 57 դեպք արձանագրվել է երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ կեսը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:

ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am