Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հաշմանդամություն ունեցող անձնանց պրոթեզաօրթոպեդիկ բոլոր պարագաները կտրամադրվեն հավաստագրմամբ

Հաշմանդամություն ունեցող անձնանց պրոթեզաօրթոպեդիկ բոլոր պարագաները 
կտրամադրվեն հավաստագրմամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 182 հազար 193 հաշմանդամություն ունեցող անձ: Նրանցից կանանց թիվը կազմում է 89 հազար 674:  

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը նշեց, որ շրջանառության մեջ է դրվել հաշմանդամության մասին օրենքի նախագիծը:

«Նախագծով հիմնականում սահմանվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման քաղաքականության նպատակները, սկզբունքները, ուղղությունները: Այն հիմանականում համապատասխանում է ՄԱԿ-ի Կոնվենցիայի դրույթներին»,-ասաց Արթուր Կեսոյանը:

Նրա խոսքով՝ զգալի աշխատանք է տարվում, որ հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններն ավելի հասցեական լինեն: Մասնավորապես, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրման գործընթացում ներդրվեց հավաստագրում:

«2017 թվականին իրականացվեց մի նախաձեռնություն, ըստ որի, հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ պարագաները տրամադրվում են հավաստագրման եղանակով: Դա սկզբում տարածվեց սայլակի ու լսողական սարքերի վրա: Նախկինում գնումներով հաղթած կազմակերպությունը միայն մի քանի տեսակի պարագա էր ներկրում և տրամադրում անձանց, հավաստագրման գործընթացը ներդնելով՝ արդեն սայլակների տեսականին անցնում է 30-ը: Նույնը նաև լսողական սարքերի պարագայում: Դա նշանակում է, որ հաշմանդամություն ունեցող անձը լայն ընտրության հնարավորություն ունի, կարող է ընտրել իրեն հարմարը»,-ասաց Արթուր Կեսոյանը:

 Քանի որ փորձը հաջողություն ունեցավ, նախարարությունը որոշեց այս հավաստագրման մոտեցումը տարածել մյուս պարագաների վրա: Այսինքն՝ ամբողջ գործընթացն իրականացնել հավաստագրով: Նախագիծը կառավարությունում է, այն հաստատվելուց հետո 2019 թվականի հունվարի 1-ից բոլոր պրոթեզաօրթոպեդիկ պարագաները կտրամադրվեն հավաստագրմամբ: «Այս մոտեցումն արդարացված է: Փորձը ցույց տվեց, որ բողոքներ գրեթե չկան»,-ավելացրեց Արթուր Կեսոյանը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]