Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փոքր Մասրիկ գյուղում կառուցվում է խմելու ջրատարի ներքին ցանցը

Փոքր Մասրիկ գյուղում կառուցվում է խմելու ջրատարի ներքին ցանցը

ԳԱՎԱՌ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Փոքր Մասրիկ գյուղում 2018 թվականի նոյեմբերի 5-ից մեկնարկել են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 58 միլիոն 536 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է Գեղամասարի համայնքապետարանը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը: Շինարարական աշխատանքները կավարտվեն 2018 թվականի դեկտեմբերի 30-ին: «Փոքր Մասրիկի խմելու ջրատարի ներքին ցանցը, որը ավելի քան 60 տարվա վաղեմության կառույց էր, հիմնականում շարքից դուրս էր եկել: Օրվա կարգավորիչ ջրամբար մղված յուրաքանչյուր 100 տոննայից սպառողին հազիվ կարողանում էինք հասցնել 20-30 տոննա ջուրը: Մի քանի օրը մեկ հազիվ էինք խմելու ջրամատակարարում ապահովում: Այս ծրագրով խմելու ջրատարի ներքին ցանց ենք կառուցում բոլոր թաղամասերում շուրջ 9 կիլոմետր երկարությամբ, որի շահագործումից հետո գյուղի 220 տնտեսությունների համար կապահովվի ամենօրյա ջրամատակարարում: Հավելեմ, որ Փոքր Մասրիկի խմելու ջրատարի արտաքին ցանցը կառուցվել է պետական միջոցներով՝ վերջին տարիների ընթացքում: Կարծում եմ, որ սահմանամերձ եւ հիմնականում փախստականներով բնակեցված Փոքր Մասրիկի համար կարեւորագույն այս խնդրի լուծումը հիմնովին վերջ կդնի արտագաղթին՝ մարդկանց կապելով իրենց համար 1988 թվականի նոյեմբերից ի վեր հայրենիք դարձած այս եզերքի հետ»,-նշեց Գեղամասար համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]