1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վերին Գետաշենում ասֆալտապատվել է երկու փողոց

Վերին Գետաշենում ասֆալտապատվել է երկու փողոց

ԳԱՎԱՌ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրի շրջանակում ասֆալտապատվել է երկու փողոց՝ 2970 քառակուսի մետր մակերեսով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վերին Գետաշենի գյուղապետ Տիգրան Մուրադյանը, ծրագրի արժեքը կազմել է 33 միլիոն 450 հազար դրամ, որից 9 միլիոն 968 հազար դրամը ներդրել է ՀՀ կառավարությունը, 33 միլիոն 450 հազար դրամը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018 թվականի մայիսից եւ այժմ գտնվում են ավարտական փուլում: «Երկրորդական նշանակության երկու փողոց այս տարի հասցրինք ասֆալտապատել, որոնցից արդեն օգտվում են շուրջ 500 տնտեսություն: Ընդհանուր առմամբ, Վերին Գետաշենն ունի 25 կիլոմետր երկարության ընդհանուր ներհամայնքային ճանապարհ, որից մոտ 10 կիլոմետրն արդեն ասֆալտապատ է: Եթե եկող տարում շարունակվեն սուբվենցիոն ծրագրերը, ապա մենք կաշխատենք այդ շրջանակներում ավելացնել մեր համայնքի ճանապարհների ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքները: Կփորձենք ներգրավել նաեւ այլ միջոցներ, որպեսզի ունենանք ամբողջությամբ հիմնանորոգված ճանապարհներ:Անչափ կարեւորում ենք նաեւ ոռոգման համակարգի գյուղամիջյան ցանցի հիմնանորոգումը՝ կորուստները նվազագույնի հասցնելու եւ ճանապարհները քայքայումից պաշտպանելու նպատակով: Խնդիրը պետք է լուծենք կիսախողովակների տեղադրմամբ: Օրախնդիր հարց է դարձել նաեւ դաշտամիջյան ճանապարհների նորոգումը, քանի որ դրանք չափից դուրս դժվարանցանելի են դարձել անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվող տնտեսությունների համար: Տեղական միջոցներն օգտագործելու ենք չափազանց խնայողաբար եւ արդյունավետ»,-նկատեց Տիգրան Մուրադյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]