Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կապիտալ նորոգման է ենթարկվել Գեղհովիտի ոռոգման համակարգի գլխամասային կառույցը

Կապիտալ նորոգման է ենթարկվել Գեղհովիտի ոռոգման համակարգի գլխամասային 
կառույցը

ԳԱՎԱՌ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում տեղական բյուջեի միջոցներով եւ ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիայով կապիտալ նորոգման է ենթարկվել երկու թաղամասերը սնուցող ոռոգման համակարգի գլխամասային կառույցը, որը փլվել էր այս տարվա գարնանային հեղեղումներից՝ ոռոգման շրջանում անելանելի վիճակ ստեղծելով ավելի քան 500 տնտեսությունների համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը, վնասված գլխամասային կառույցի կապիտալ նորոգման նախագծային արժեքը կազմել է 17 միլիոն 138 հազար դրամ, սակայն շինարարական մրցույթը շահվել է 10 միլիոն 562 հազար դրամով: Գեղհովիտի համայնքապետարանը հատկացրել է 8 միլիոն դրամ: 2 միլիոն 562 հազար դրամ էլ կազմել է ՀՀ կառավարության տրամադրած սուբվենցիան: Շինարարական աշխատանքները մեկնարկել են հոկտեմբերին եւ ավարտվել դեկտեմբերի 3-ին:
«Ոռոգման շրջանում գյուղի «Ղռաջներ» եւ «Չայիրներ» թաղամասերի ավելի քան 500 տնտեսությունները մեծ դժվարություններ կրեցին, քանի որ ոռոգման ջրատարի գլխամասային հատվածը գարնանային վարարումների հետեւանքով փլվել էր: Փլված գլխամասային կառույցի կապիտալ նորոգումը մեզ համար դարձել էր առաջնահերթ խնդիր: Մոտ 70 գծամետր երկարությամբ եւ 2,5 մետր բարձրությամբ գաբիոնապատվեց գլխամասային կառույցը, որն արդեն եկող տարվանից կարող է անխափան ոռոգման ջուր մատակարարել գյուղի տնտեսություններին՝ ապահովելով ավելի քան 200 հեկտար տարածքի կանոնավոր ոռոգումը»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]