Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պաղեստինի առաջնորդը Թրամփի վարչակազմն արգելք է համարում Մերձավոր Արեւելքի խաղաղության համար

Պաղեստինի առաջնորդը Թրամփի վարչակազմն արգելք է համարում Մերձավոր Արեւելքի խաղաղության համար

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասն ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմն արգելք Է համարում Մերձավոր Արեւելքի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար եւ բանակցություններում հույսը դնում Է ուրիշների, ներառյալ Ռուսաստանի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ոչ մի ընդհանուր բան չենք ցանկանում ունենալ ԱՄՆ-ի այդ վարչակազմի հետ, մենք նրանցից (խաղաղ կարգավորման) ոչ մի պլան չենք ընդունի, որը խախտում Է միջազգային իրավունքը եւ չի համապատասխանում միջնորդների դերին: ԱՄՆ-ը մի շարք պատժիչ միջոցներ Է ձեռնարկել Պաղեստինի նկատմամբ, եւ նա չի կարող այլեւս միակ միջնորդը լինել»,- հայտարարել Է Աբասը, որը Հռոմ Է ժամանել՝ հադիպելու Հռոմի պապի եւ Իտալիայի ղեկավարության հետ, դեկտեմբերի 3-ին La Stampa թերթում հրապարակված հարցազրույցում: Նա նաեւ Դոնալդ Թրամփի վարչակազմն «արգելք» Է համարել տարածաշրջանում «խաղաղության հասնելու համար»:

Ըստ որում Պաղեստինի առաջնորդը նշել Է, որ ստեղծված պայմաններում պատրաստ Է ուղղակի երկխոսություն վարել Իսրայելի հետ եւ հույսը դնում Է մյուս երկրների միջնորդության վրա: «Եվրոպան կարող Է խաղալ իր դերը: Եվ մենք բաց ենք ուղղակի երկխոսության համար»,- նշել Է Աբասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]