Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Լուսավոր Հայաստանը» վերանայելու է համայնքների խոշորացման ծրագրերը

«Լուսավոր Հայաստանը» վերանայելու է համայնքների խոշորացման ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը  միշտ դեմ է եղել համայնքների խոշորացման այս բարեփոխումներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը , Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր սահմանամերձ գյուղում քարոզարշավի ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Մենք դրան դեմ ենք խոսել և դեմ ենք քվեարկել: Դրան գումարած՝ ես բարձրաձայնել եմ, որ տեղական ինքնակառավարման մասին, տեղական հանրաքվեի մասին օրենքների և եվրոպական խարտիայի խախտումներով է Հայաստանում իրականացվել համայնքների խոշորացումը»,- ասաց Մարուքյանը:

Նրա դիտարկմամբ` եթե մի բան որպես գաղափար Շվեդիայում արդյունք է տվել, դա չի նշանակում, որ նույն արդյունքը կարող է տալ Բերդի շրջանում, որտեղ հակառակորդը ամեն օր կրակում է այս ուղղությամբ:

«Շվեդիայի պայմանները մեր պայմանների հետ համեմատելն աբսուրդ է»,- ընդգծեց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը վստահեցրեց, որ այս հարցով իրենք զբաղվել են և մանրամասն խնդիրը գիտեն:

«Լուսավոր Հայաստան»-ը հանդես է գալիս տարածքային  համաչափ զարգացման օրակարգով: Սա նշանակում է, որ փոքր ու մեծ համայնքներում կյանքի որակը չպետք է տարբերվի ավելի խոշոր և ավելի մեծ համայնքների կյանքի որակից: Դոտացիաների համակարգը պետք է փոփոխության ենթարկվի»,- նշեց Մարուքյանը:

Նրա խոսքով` «Լուսավոր Հայաստանը» վերանայելու է համայնքների խոշորացման ծրագրերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]