Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաշինյանը չի բացառում անցումային արդարադատության որոշակի մեխանիզմների ներդրումը պետությունից գողացված գումարները վերադարձնելու համար

Փաշինյանը չի բացառում անցումային արդարադատության որոշակի մեխանիզմների 
ներդրումը պետությունից գողացված գումարները վերադարձնելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը խնդիր է դրել առաջիկա 5 տարվա ընթացքում զինված ուժերի կարիքների համար ծախսել հավելյալ 2.5 միլիարդ դոլար: Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանակա ընտրությունների նախընտրական քարոզրշավի շրջանակերում Արարատ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Այդ 2.5 միլիարդ դոլարը պետք է վճարեն ձեզ հայտնի կոռուպցիոներները: Եթե նրանք դա կանեն կամավոր, մենք բոլորս հաշվի կառնենք, որ նրանք դա արել են կամավոր: Բայց սա չի նշանակում, որ դա թալանված ամբողջ գումարի չափն է: Ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ մենք օբյեկտիվորեն կարողանանք գնահատել, թե ինչքան գումար է գողացվել և ինչքան գումար պետք է վերադարձվի: Սա հեշտ աշխատանք չէ, սակայն ես հույս ունեմ, որ մենք բոլորս համբերություն կունենանք այդ աշխատանքը պատշաճ անելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում շատ կարևոր կետ կա այն մասին, որ Հայաստանում քաղբատարկյալներ այլևս երբեք չպետք է լինեն: «Որպեսզի որևէ մեկը քաղբանտարկյալ չհամարվի, անհրաժեշտ է, որպեսզի որևէ մեկի նկատմամբ ապօրինություն տեղի չունենա, որևէ մեկը հանկարծ քրեական հետապնդման չենթարկվի  չհիմնավորված: Սա չափազանց կարևոր է, իսկ որպեսզի քրեական գործերը լինեն հիմնավորված, անհրաժեշտ է, որ դրանք անցնեն օրենքով սահմանված կարգով: Եվ, իհարկե, նոր Ազգային ժողովը, որը ունենալու է ժողովրդի վստահության քվեն, կարող է իրականացնել որոշակի օրենսդրական փոփոխություններ: Ես ասել եմ, որ շատ հնարավոր է, որ մենք անցումային արդարադատության որոշակի էլեմենտներ ներդնենք, որը ըստ հնարավորության կնախատեսի այս ողջ հնարավորությունները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա մանրամասնեց, որ պիտի կարողանան մշակել պատրաստի բանաձևեր, թե ինչպե՞ս են վարվելու այն դեպքերում, երբ, օրինակ, ինչ-որ մեկը ներկայացել է քննչական մարմին, հայտարարում է, որ թույլ է տվել չարաշահումներ, գողացել է ինչ-որ չափի գումար և պատրաստ է վերադարձնել այդ գումարը: «Սա շատ կարևոր հարց է, որը մենք պետք է առաջիկայում Ազգային ժողովում քննարկենք: Եվ, իհարկե, հանրությունը նույնպես պետք է այդ քննարկմանը մասնակից լինի, որովհետև մենք մի կողմից տեսնում ենք, որ հանրությունը մեր առաջ պահանջ է դնում, որ մենք կոռուպցիայի դեմ պայքարում լինենք ավելի արդյունավետ, իսկ մյուս կողմից իրավական ընթացակարգերը շատ դեպքերում թույլ չեն տալիս, որ մենք լինենք բավարար չափով արագ և խնդիրները լուծենք հանրության համար ցանկալի արագությամբ»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը շեշտեց, որ ոչ մի գործարք ժողովրդի թիկունքում  չի լինելու, իսկ ժողովրդից գողացվածը պետք է կոպեկ-կոպեկ վերադարձվի և պետք է ծառայեցվի առաջին հերթին Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և ընդհարապես Հայաստանի հետագա զարգացման համար պետք է դրամագլուխ դառնա: «Սա մեր հստակ քաղաքականությունն է, մենք մտադիր չենք այս քաղաքականությունից մի միլիմետր անգամ շեղվել: Եվ հույս ունեմ, որ դուք դեկտեմբերի 9-ին այս քաղաքականությունը շարունակելու մանդատ կտաք «Իմ քայլը» դաշինքին և մանդատ կտաք անձամբ ինձ»,- նշեց նա: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]