Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փարիզում ձերբակալել են բողոքի ակցիաների 378 մասնակիցների

Փարիզում ձերբակալել են բողոքի ակցիաների 378 մասնակիցների

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ոստիկանությունն անցյալ հանգստյան օրերին 378 մարդ Է ձերբակալել բողոքի ակցիաների ընթացքում, որոնք խոշոր անկարգություններով են ուղեկցվել Փարիզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղի զանգվածային լրատվամիջոցները:

Նշվում Է, որ շուրջ երկու հարյուր ձերբակալվածներ դեկտեմբերի 3-ին եւ 4-ին կկանգնեն դատարանի առաջ: Նրանցից ոմանց կարող Է սպառնալ մինչեւ յոթ տարվա բանտարկություն: Փարիզի ոստիկանության ղեկավար Միշել Դելպյուեշը դեկտեմբերի 2-ի երեկոյան հայտարարել Է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում անկարգությունները հասել են «աննախադեպ» մակարդակի: Նա դատապարտել Է նման գործողությունները:

Դելպյուեշը նաեւ հայտնել Է, որ Փարիզում բողոքների ժամանակ ակցիաների մասնակիցները հրկիզել են վեց շենք, ինչպես նաեւ հարյուրից ավելի ավտոմոբիլ: Նրա խոսքով՝ բողոքավորները ստիկանության հետ ընդհարումներնի ընթացքում օգտագործել են մուրճեր, այգեգործական գործիքներ, փոշեցրել են աերոզոլներ: Մինչդեռ RTL ռադիոկայանը դեկտեմբերի 3-ին հրապարակել Է հարցախույզի արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունն առաջվա պես պաշտպանում Է «դեղին բաճկոնավորների» շարժումը՝ չնայած Փարիզն ընդգրկած անկարգություններին:

Հետազոտության տվյալների համաձայն՝ Ֆրանսիայի բնակիչների 72 տոկոսը հանդես Է գալիս հաջակցություն շարժման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]