Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վերաքննիչ դատարանը շարունակում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու բողոքի քննությունը

Վերաքննիչ դատարանը շարունակում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման 
որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու բողոքի քննությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանը շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դատական նիստը նախագահում է դատավոր Ռուբեն Մխիթարյանը:

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ այսօրվա օրակարգում նախատեսվում են պաշտպանական և մեղադրող կողմերի ելույթները:

«Անցած դատական նիստին իմ ելույթը կիսատ էր մնացել, քանի որ աշխատանքային ժամն ավարտվել էր: Հիմա իմ ելույթը պետք է շարունակեմ, որի ընթացքում անդրադառնալու եմ նաև նոր հանգամանքներին»,- ասաց Ալումյանը:

Հայկ Ալումյանը չի բացառում, որ այսօր  բողոքի քննությունը կավարտվի:

«Դա կախված է լինելու մի շարք հանգամանքներից` թե ինչ տևողությամբ ելույթ կունենա մեղադրող կողմը և ինչ մանրամասնություններով կքննի դատարանը սույն գործը»,- ասաց Ալումյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]