Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

«Արսենալ»-ը կամային հաղթանակ տոնեց «Տոտենհեմ»-ի դեմ խաղում. Մխիթարյանը մասնակցեց խաղին


ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Տոտենհեմ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «զինագործները» հանդիպման մեկնարկի 10-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց ՊԻեռ-Էմերիկ Օբամեյանգը: Սակայն 34-րդ րոպեին «Տոտենհեմ»-ը վերականգնեց հաշվի հավասարությունը ստանդարտ դիրքից: Գոլի հեղինակ դարձավ Էրիկ Դայերը: Խաղակեսի վերջնամասում 11-մետրանոց հարվածով «Տոտենհեմ»-ին առաջ մղեց Հարի Քեյնը: Թիմերը հանգստի գնացին 1:2 հաշվով՝ հօգուտ «Տոտենհեմ»-ի:

Երկրորդ կեսից 10 րոպե անց՝ 55-րդ րոպեին, հեռահար, շեշտակի, ուժեղ հարվածով հաշվի հավասարությունը վերականգնվեց: Դարձյալ գոլի հեղինակ դարձավ Օբամեյանգը՝ 2:2: Խաղի 74-րդ րոպեին «զինագործները» կամային պայքարի շնորհիվ կարողացան նաև առաջ անցնել հաշվի մեջ: Գնդակը «Տոտենհեմ»-ի դարպասն ուղարկեց Լակազետը: Չէր էլ անցել 3 րոպե, երբ Լուկաս Տորեյրան սուր անկյունից գնդակն ուղարկեց «Տոտենհեմ»-ի դարպասը՝ հաշիվը դարձնելով 4:2:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն երկրորդ կեսի սկզբին փոխարինվեց:

«Արսենալ»-ն այս հաղթանակից հետո բարձրացավ 4-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Տոտենհեմ»-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ