Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ուրիշի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կասկածյալը ձերբակալվել է

Ուրիշի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի 
առթիվ հարուցված քրեական գործով կասկածյալը ձերբակալվել է
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ապօրինի զենք կրելու և ուրիշի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում կասկածյալը ձերբակալվել է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ոստիկանության Մարտունու բաժնի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի տարածքում՝ Սևան-Մարտունի ավտոճանապարհին, նկատելով վնասված «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենա, կանգնեցրել են այն, որից հետո  մեքենայի վարորդը, ով Գեղարքունիքի մարզի բնակիչ է՝ ծնված 1985 թվականին, դուրս է եկել ավտոմեքենայից և իր հետ վերցնելով «ՎՈԼՏԵՐ» տեսակի ատրճանակը՝ նետել այն անտառում ու դիմել փախուստի, իսկ մեքենայի մյուս ուղևորը, ով նույնպես Գեղարքունիքի մարզի բնակիչ է, բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին  մասի  հատկանիշներով, կատարվել անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր «ՎՈԼՏԵՐ» տեսակի ատրճանակը, 3 հատ փամփուշտ, ինչպես նաև՝ վնասված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:

Նույն օրը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ ծնված 1984 և 1988 թվականներին: Պարզվել է, որ հրազենային վիրավորում ստացած անձինք եղբայրներ են:

Քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Նախնական քննության տվյալներով՝ եղբայրները մարմնական վնասվածքներն ստացել են Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում համագյուղացիների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 1985թ. ծնված տղամարդու կողմից արձակված կրակոցների հետևանքով: Եղբայրները ճանաչվել են տուժող:

Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 2018թ. նոյեմբերի 30-ին կասկածյալը՝ 1985թ. ծնված տղամարդը, հայտնաբերվել և ձերբակալվել է։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:  Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]