1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հյուսիս-հարավի» բազմաթիվ հատվածներ մինչև այսօր նախագծված չեն, այսինքն՝ ռեալ չգիտենք, թե նախագիծը ծայրից ծայր որքան է արժենալու. Փաշինյան

«Հյուսիս-հարավի» բազմաթիվ հատվածներ մինչև այսօր նախագծված չեն, այսինքն՝ 
ռեալ չգիտենք, թե նախագիծը ծայրից ծայր որքան է արժենալու. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլ»-ը դաշինքը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի հետ դեկտեմբերի 1-ին Կապանում քաղաքացիների հետ հանդիպմանն անդրադարձավ ճանապարհների խնդրին:

«Երբ նախորդ անգամ գալիս է Կապան, տեսա, թե ճանապարհների մի հատվածը սարսափելի վիճակում էր: Այսօր կարող ենք ասել, որ ճանապարհների վիճակն անտանելիից դարձել է թեթև տանելի: Մենք չենք կարող թույլ տալ, որ միջպետական ճանապարհը գտնվի վատ վիճակում: Պետք է պահենք առնվազն լավ վիճակում: Չեմ ուզում անդրադառնալ այն թեմային, որ ռազմավարական առումով կոպիտ սխալ էր «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությունը Մեղրիից  չսկսելը: Արդեն դա արված է, կարևորն այն է, որ մենք մտադիր ենք շարունակել այդ ճանապարհի կառուցումը: Մենք ստիպված ենք լինելու նաև ծախսեր անել գործող ճանապարհը պահելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման ծրագրի հետ կապված մի շարք խնդիրներ կան, հարուցվել է քրեական գործ 25 մլրդ դրամի չարաշահումների կապակցությամբ:

«Ինչքան գիտեմ՝ կոնկրետ մարդկանց  մեղադրանք է առաջադրվել: Մենք օրինական ընթացակարգով պետք է վերականգնենք պետությանը հասցրած վնասը: Ասեմ, որ ճանապարհի բազմաթիվ հատվածներ մինչև այսօր նախագծված չեն, այսինքն՝ ռեալ չգիտենք, թե այս նախագիծը ծայրից ծայր որքան է արժենալու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]