Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիայի մայրաքաղաքում ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 100- ի

Ֆրանսիայի մայրաքաղաքում ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 100-
ի

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում բենզինի գնի թանկացման դեմ դեկտեմբերի 1-ի բողոքի ակցիայի շրջանակում իրավապահ մարմինների կողմից ձերբակալվածների թիվը հասել է ավելի քան 100-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գործողությունների հետևանքով տուժել է 20 մարդ, որոնցից 6-ը իրավապահ համակարգի ներկայացուցիչներ են: Տուժել է նաև մեկ լրագրող՝ RT-ի ներկայացուցիչ Լյուկա Լեժեն, ում ռետինե փամփուշտ է դիպչել:

Դեղին բաճկոններով ցուցարարները Փարիզում սկսել էին հավաքվել վաղ առավոտից: Ցույցերի հետևանքով փակվել են մետրոյի կենտրոնական կայարանները:

Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ էին սկսվել նոյեմբերի 17-ից: Բողոքի ակցիաներն ուղեկցվում են զանգվածային անկարգություններով: 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]