Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ոստիկանապետը վստահ է, որ ճանապարհային ոստիկանության համակարգում կոռուպցիան վերացել է

Ոստիկանապետը վստահ է, որ ճանապարհային ոստիկանության համակարգում 
կոռուպցիան վերացել է

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանության համակարգում կոռուպցիան վերացել է: Կաշառք վերցնող ոստիկանը խստագույնս պատժվելու է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի նիստում այս մասին հայտնեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Վարչապետն իմ դեմ խնդիր էր դրել վերացնել կոռուպցիան: Իսկ ամենաշատ կոռուպցիան հենց ճանապարհային ոստիկանությունում էր: Եվ դա իսկապես վերացավ: Ինձ մեկ-երկու հաղորդագրություններ են հասել, թե իբր ճանապարհային ոստիկանը կաշառք է վերցրել: Վստահեցնում եմ, որ նման բան գոյություն չունի, կաշառք չկա»,-ասաց Օսիպյանը:

Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ որևէ ոստիկան կփորձի կաշառք վերցնել: Նա նկատեց՝ մեկ-երկու անգամ, միգուցե ստացվի, բայց երրորդը վստահաբար չի ստացվելու, դեպքը կհայտնաբերվի:  Ոստիկանապետը վստահեցրեց, որ կաշառք վերցնող ոստիկանը խստագույնս կպատժվի, ներում-բեկում չի լինելու:

Օսիպյանը նկատեց՝ կան թերություններ և բացթողումներ, սակայն ՃՈ-ն իրականում աշխատում է: «Ուղղակի մեր ժողովուրդը կարճ ժամանակում մեծ փոփոխություններ է ուզում տեսնել։ Մենք սովորում ենք մեր սխալների վրա»,- եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]