Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փարիզում բենզինի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ տուժել է տասը մարդ

Փարիզում բենզինի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ տուժել է տասը մարդ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում բենզինի գնի թանկացման դեմ դեկտեմբերի 1-ի բողոքի ակցիաների հետևանքով տուժել է 10 մարդ, որոնցից 3-ը իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ոստիկանությունը ձերբակալել է 60 ցուցարարի: Բացի այդ, գործողությունների հետևանքով տուժել է RT-ի լրագրող Լյուկա Լեժեն, ում ռետիե փամփուշտ է դիպչել:

Դեղին բաճկոններով ցուցարարները Փարիզում սկսել էին հավաքվել վաղ առավոտից: Ցույցերի հետևանքով փակվել են մետրոյի կենտրոնական կայարանները:

Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ էին սկսվել նոյեմբերի 17-ից: Բողոքի ակցիաներն ուղեկցվում են զանգվածային անկարգություններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]