1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանն ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու և պատրաստ է շարունակել ստանձնած լիազորությունների կատարումը. Տոնոյանը՝ ՌԴ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին

Հայաստանն ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու և պատրաստ է շարունակել 
ստանձնած լիազորությունների կատարումը. Տոնոյանը՝ ՌԴ առաջատար 
լրատվամիջոցների ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դեկտեմբերի 1- ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնայանը հանդիպում է ունեցել ՌԴ մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին` Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի կառույցի քարտուղարի իր թեկնածուն և պատրաստ է շարունակել ստանձնած լիազորությունների կատարումը։ Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին, նշելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը։

Խոսելով արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի մասին` Դավիթ Տոնոյանը նշել է, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների քանակը նվազել է։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև կողմերի միջև ստեղծված օպերատիվ կապին, նշելով, որ մինչ այդ Ադրբեջանի հետ Հայաստանի կապը գործում էր միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ շրջանակներում, և որ նոր հաստատված կապը կարող է նպաստել  սահմանային լարվածության ու հրադադարի խախտումների ինտենսիվության նվազեցմանը։

Լրագրողների խնդրանքով Դավիթ Տոնոյանը խոսել է նաև Սիրիային ցուցաբերվող մարդասիրական օգնության մասին, շեշտելով, որ Հայաստանը շարունակելու է աջակցություն ցուցաբերել հակամարտությունից տուժած բնակավայրերին ու Սիրիայի հայ համայնքին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]