Ուժեղ երկրաշարժից հետո Ալյասկայում արտակարգ դրություն է հայտարարվել
11:16, 1 Դեկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալյասկայում նոյեմբերի 30-ին երկրաշարժեր են տեղի ունեցել, ցնցումների ուժգնությունը տատանվում է 6.6-7.2 մագնիտուդի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Նահանգապետ Բիլ Ուոքերը հայտարարել է, որ Ալյասկայում հայտարարված է արտակարգ դրություն:
Նա տեղեկացրել է, որ մշտական կապի մեջ է Սպիտակ տան հետ: Ուոքերը հայտնել է, որ ռազմաբազաներից մեկում արձագանքման կենտրոն է բացվել, որտեղ գնահատվում է հետցնցումների ուժգնությունը, ճանապարհների, կամուրջների ու շինությունների վիճակը:
Այս պահին տեղեկություններ զոհերի մասին չկան:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է օգնություն տրամադրել Ալյասկայի բնակիչներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում