Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

94 տարեկանում մահացել է Ջորջ Բուշ ավագը

94 տարեկանում մահացել է Ջորջ Բուշ ավագը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներում 94 տարեկանում մահացել է երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել նրա գրասենյակը:

Բուշը մահացել է նոյեմբերի 30-ին: Նրա ներկայացուցիչները հայտարարության մեջ գրել են, որ Բուշ ավագի հոգեհանգստի և թաղման մասին կհայտարարվի ավելի ուշ:

Կյանքի վերջին տարիներին Բուշ ավագը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ և ստիպված էր տեղաշարժվել անվասայլակով:

Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշի կինը՝ Բարբարա Պիրսը մահացել էր 2018 թվականի ապրիլին:

Նրա ավագ որդին՝ Ջորջ Բուշ կրտսերը ԱՄՆ 43-րդ նախագահն էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]