1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սպիտակի և Վայքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Սպիտակի և Վայքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում. Ստեփանծմինդա-Լարս 
ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արթիկի, Եղեգնաձորի և Մարտունու ավտոճանապարհներին ձնախառն անձրև է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վայքի, Ստեփանավանի ճանապարհներին և Գորիս-Սիսիան հատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Սպիտակի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]