Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիայի դատախազությունը սաուդացի լրագրողի սպանության գործով մեղադրյալներին ձերբակալելու որոշում է կայացրել

Թուրքիայի դատախազությունը սաուդացի լրագրողի սպանության գործով 
մեղադրյալներին ձերբակալելու որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի դատախազությունը սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության մեջ մեղադրվող անձանց ձերբակալելու որոշում է կայացրել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Խաշոկջիի սպանության մեջ ներկայումս մեղադրվում է 18 անձ, որոնցից 15-ը Սաուդյան Արաբիայից Ստամբուլ են ժամանել հենց սպանության օրը:

Թուրքիայի դատարանը սպանության գործի մեղադրյալներին մեղադրանք է առաջադրել Թուրքիայի քրեական օրենսգրքի 81 և 82 (առանձնակի դաժանությամբ իրականացված կանխամտածված սպանություն) հոդվածներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]