1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայկական արմատներով գեղեցկուհին Վրաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք» միջազգային մրցույթում

Հայկական արմատներով գեղեցկուհին Վրաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք» միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Miss Universe – 2018 գեղեցկության միջազգային մրցույթում, որը Թաիլանդում մեկնարկելու Է դեկտեմբերի 17-ին, Վրաստանը կներկայացնի 25-ամյա մոդել Լարա Յանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լարան Թաիլանդ Է մեկնել նոյեմբերի 28-ին: Նա ինքնաբերաբար Miss Universe մրցույթին մասնակցելու իրավունք Է ստացել՝ արժանանալով «վիցե-միսս Վրաստան-2017» տիտղոսին: Մոդելը ծնունդով Թելավից Է, երկար ժամանակ ապրել Է Ռուսաստանի Չեբոկսարի քաղաքում, ինչից հետո վերադարձել Է հայրենիք: «Երեք տարի Է՝ ես ապրում եմ Թբիլիսիում: Ես միշտ Էլ շատ եմ ճանապարհորդել, բայց աշխատել եմ վերադառնալ հայրենիք, որովհետեւ շատ եմ սիրում Վրաստանը: Մենք, հիմնականում, ապրել ենք Ռուսաստանում:

Մայրս վրացուհի Է, իսկ հայրս՝ հայ, որը ծնվել ու մեծացել Է Վրաստանում»,- պատմել Է Լարան «Sputnik-Գրուզիա»-ին: Մոդելային կարիերան Լարան սկսել Է Ռուսաստանում, երբ 17 տարեկան Էր: «Դպրոցը, այդ թվում՝ նաեւ երաժշտական, ես ավարտել եմ Ռուսաստանում: Իմ մոդելային կարիերան նույնպես այնտեղ Է սկսվել: Ի միջի այլոց, այս տարի այսպիսի հաճելի զուգադիպություն Է ստացվել: Մոդելը, որն այս տարի դարձել Է Միսս Ռուսաստան եւ մեկնում Է Miss Universe մրցույթին, նույն այն գործակալությունից Է, որտեղից որ ես եմ: Այնպես որ ռուսական գործակալությունը ե՛ւ իմ, ե՛ւ նրա երկրպագու Է»,- նշել Է Լարան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]