Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը նպատակ ունի համընդհանուր բարեկեցիկ պետություն ստեղծել

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը նպատակ ունի համընդհանուր բարեկեցիկ 
պետություն ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացու որոշում» («ՔՈ») սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նպատակ ունի սոցիալական տարբեր վիճակներում գտնվող ցանկացած քաղաքացու համար ստեղծել բարեկեցիկ պայմաններ ավելի բարձր մակարդակով ապրելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց «ՔՈ» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ, պատգամավորության թեկնածու Կարեն Հարությունյանը:

«Մեր կուսակցությունը սոցիալ-դեմոկրատական է, և դրանով արդեն իսկ կարելի է պատկերացում կազմել մեր գործունեության մասին: Մենք նպատակ ունենք համընդհանուր բարեկեցիկ պետություն ստեղծել: Սա նշանակում է, որ սոցիալական տարբեր վիճակներով գտնվող ցանկացած քաղաքացու համար պետությունը կստեղծի բոլոր պայմանները, որպեսզի նա կարողանա տեղափոխվել իր սոցիալական վիճակից ավելի բարձր մակարդակի»,- նշեց Հարությունյանը:

«ՔՈ» կուսակցությունն իր ծրագրերում նախատեսում է ունենալ որակյալ տնտեսություն, որպեսզի հաղթահարվի աղքատությունը, բարձր մակարդակի կրթություն ապահովվի և այլն:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորի թեկնածու Սուրեն Սահակյանը գնահատելով քարոզարշավի ընդհանուր ընթացքը՝ նշեց, որ լավ կլիներ, եթե այն տեղափոխվեր ավելի գաղափարական դաշտ:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Սահակյանն ընդգծեց, որ, ըստ իրենց ծրագրի, այն պետք է հիմնված լինի պետական շահի սպասարկման վրա և միջազգային պայմանագրերով Հայաստանի վրա վերցրած պարտավորությունները կատարելու շրջանակներում:   

ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:  Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7 է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]