Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը մասնակցել է ոստիկանության ծառայողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

Բակո Սահակյանը  մասնակցել է ոստիկանության ծառայողի օրվան նվիրված տոնական 
միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ի տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը շնորհավորել է ոստիկանության համակարգի աշխատակիցներին եւ վետերաններին մասնագիտական տոնի առթիվ, արժեւորել նրանց ծառայությունը, կանգ առել մի շարք խնդիրների եւ անելիքների վրա: 

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ծառայության ընթացքում բարձր արդյունքների հասնելու համար եւ մասնագիտական տոնի կապակցությամբ երկրի ղեկավարը պետական պարգեւներ է հանձնել համակարգի մի խումբ աշխատակիցների եւ մեկ աշխատակցի շնորհել ոստիկանության գնդապետի կոչում:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]