Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստ չէ համագործակցել Ռուսաստանի հետ

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստ չէ համագործակցել Ռուսաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներկայում պատրաստ չԷ համագործակցել Մոսկվայի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է նոյեմբերի 29-ին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:

«Չեմ կարծում, որ այսօր մենք կարող ենք համագործակցություն ծավալել «…» Մենք Արեւմուտք ենք, մենք Եվրոպա ենք, մենք եվրոպամետ ենք: Եթե Արեւմուտքը, Եվրոպան կամ ամերիկացի մեր գործընկերներն ինչ-որ ձեւով երկխոսություն սկսեն Ռուսաստանի հետ, մենք նույնպես նրանց կողքին կլինենք, կհետեւենք նրանց, որպեսզի հարգվեն մեր սկզբունքները, մեր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»,-ասել Է նա: Զուրաբիշվիլին նշել Է, որ Մոսկվայի հետ Թբիլիսիի երկխոսությունը պետք Է ընթանա Վրաստանի «գործընկերների առաջնորդությամբ եւ աջակցությամբ»: «Բանակցությունների ընթացքում, որոնք ես վարել եմ Ռուսաստանի հետ (2004-2005 թվականներին լինելով Վրաստանի արտաքին գործերի նախարարը), բանակցությունների յուրաքանչյուր փուլից առաջ եւ հետո ես խորհրդակցում Էի Եվրամիության ղեկավարության եւ ԱՄՆ-ի դեսպանության հետ: Եվ բանակցությունների երկրորդ կողմը գիտեր այդ մասին եւ ընդունում Էր դա»,-ասել Է Զուրաբիշվիլին:

Նա ընդգծել Է, որ չի պատրաստվում լինել պետության անվանական ղեկավար՝ խոստանալով «ամենաակտիվ նախագահը» դառնալ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հարցերում: «Կա երկու ուղղություն, որոնցում նախագահը կարող Է շատ ակտիվ լինել: Առաջինը միջազգային քաղաքականությունն Է, դա ամրագրված Է Սահմանադրության մեջ: Այս վեց տարիները շատ կարեւոր են լինելու Վրաստանի համար, որը դեպի ինտեգրացում Է շարժվում Եվրոպայի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի հետ»,-պարզաբանել Է Վրաստանի նորընտիր նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]