Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արդարադատության նախարարությունը հերքում է՝ Արտակ Զեյնալյանը քարոզարշավի ընթացքում ծառայողական ավտոմեքենայից և վառելիքից չի օգտվում

Արդարադատության նախարարությունը հերքում է՝ Արտակ Զեյնալյանը քարոզարշավի 
ընթացքում ծառայողական ավտոմեքենայից և վառելիքից չի օգտվում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության  նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը քարոզարշավի ընթացքում ծառայողական ավտոմեքենայից և վառելիքից չի օգտվում: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս մասին գրառում է կատարել Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:

«ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ «Hraparak.am» կայքում 2018 թվականի նոյեմբերի 29-ին տեղ գտած «ՀՀԿ-ն մշտապես պետք է մեղավորի կարգավիճակով հանդես գա» վերտառությամբ հրապարակման մեջ լրագրողի պնդումը, թե Արտակ Զեյնալյանն «աշխատում է քարոզարշավին զուգահեռ՝ օգտագործելով պետական միջոցները՝ ծառայողական ավտոմեքենա, վառելիք, վարորդ և այլն», իրականությանը չի համապատասխանում։ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նախընտրական քարոզարշավին մասնակցելիս օգտվում է իր քաղաքական ուժի մյուս անդամների համար ևս հատկացված նույն փոխադրամիջոցից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին նշել է Լուսինե Մարտիրոսյանը:

ՀՀ արդարադատության նախարարությունը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, պահանջել է «Hraparak.am» կայքում հրապարակել դրա հերքումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]