Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիայի ՀՕՊ-ը դիմագրավել է Իսրայելի հրթիռային գրոհը Դամասկոսից հարավ ընկած շրջանում. Al-Hadath

Սիրիայի ՀՕՊ-ը դիմագրավել է Իսրայելի հրթիռային գրոհը Դամասկոսից հարավ ընկած շրջանում. Al-Hadath

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները նոյեմբերի 29-ի երկոյան կարողացել են դիմագրավել հրթիռային գրոհը Դամասկոսի հարավարեւմտյան արվարձանների վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է Al-Hadath հեռուստաալիքը, հարվածները հասցրել են Իսրայելի ռազմաօդային ուժերը, նրանց թիրախը ենթադրաբար եղել են իրանական ռազմական օբյեկտները Սիրիայի մայրաքաղաքի Էլ Քիսվա արվարձանում: Syria կառավարական հեռուստաալիքը նոյեմբերի 30-ին հաղորդել Է, որ հակառակորդի հրթիռներից ոչ մեկը նպատակին չի հասել Դամասկոսի հարավում: «Ագրեսորին, չնայած ինտենսիվ գրոհին, չի հաջողվել խոցել վերգետնյա օբյեկտները, բոլոր օդային թիրախները ոչնչացված են»,- մեջբերել Է հեռուստաալիքը ռազմական աղբյուրի խոսքը:

Սիրիայի զինվորական փորձագետ, պաշտոնաթող գեներալ Մահմուդ Աբդել Սալյամը հեռուստաալիքին հայտարարել Է, որ սիրիացի զենիթավարները գրոհը դիմագրավելիս օգտագործել են Ս-200 զենիթահրթիռային համալիրներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]