Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Սենատը դատապարտեց Ռուսաստանի գործողությունները Կերչի նեղուցում

ԱՄՆ-ի Սենատը դատապարտեց Ռուսաստանի գործողությունները Կերչի նեղուցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը նոյեմբերի 29-ին միաձայն բանաձեւ Է ընդունել Կերչի նեղուցի իրադարձությունների պատճառով Ռուսաստանի գործողությունների դատապարտմամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկրի օրգենսդիր մարմնի վերին պալատի կայքում:

«Ընդունված Է Սենատի 709-րդ բանաձեւը, որը դատապարտում Է Կերչի նեղուցում Ռուսաստանի սադրիչ գործողություններն ուկրաինական ռազմածովային ուժերի դեմ»,- նշված Է Սենատի պորտալում: Բանաձեւի հեղինակներից մեկը՝ Ռոն Ջոնսոնը (հանրապետական Վիսկոնսինի նահանգից), պատմել Է, որ փաստաթուղթը բովանդակում Է «նավերի անհապաղ վերադարձման եւ կալանավորվածների ազատ արձակման կոչ»: Նրա խոսքով՝ բանաձեւը «գրեթե 50 համահեղինակ ունի Սենատում», որի տեղերը հասնում են 100-ի: Փաստաթղթում նաեւ աջակցություն Է հայտնվում Կիեւի իշխանություններին:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 29-ին ավելի վաղ ԱՄՆ-ից մեկնել Է Արգենտինա: Ինքնաթիռնում նա որոշում Է ընդունել չեղյալ հայտարարել գագաթնաժողում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը՝ կապված Կերչի նեղուցի իրադարձությունների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]