1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵՄ-ից Մեծ Բրիտանիա աշխատանքային միգրացիան կրճատվել է մինչեւ 2012 թվականից ի վեր նվազագույն ցուցանիշ

ԵՄ-ից Մեծ Բրիտանիա աշխատանքային միգրացիան կրճատվել է մինչեւ 2012 թվականից ի վեր նվազագույն ցուցանիշ

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության այն քաղաքացիների թիվը, որոնք ժամանում են Մեծ Բրիտանիա, այդ թվում՝ աշխատելու կամ սովորելու համար, 2018 թվականի առաջին կեսին կրճատվել Է մինչեւ 2012 թվականից ի վեր նվազագույն ցուցանիշ, ինչը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի ուղղակի արդյունքն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նոյեմբերի 29-ին հայտնել Է Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական վարչությունը (ONS), ԵՄ-ի այլ երկրներից քաղաքացիների ներհոսը հունվար-հունիս ամիսներին կազմել Է 74 հազար մարդ:

2016 թվականի հունիսին Brexit-ի շուրջ հանրաքվեից ի վեր այդ ցուցանիշն ընկել Է 115 հազարով: Հատկապես կտրուկ Է նվազում աշխարհամասի առավել զարգացած երկրների քաղաքացիների թվաքանակը, ներառյալ Ֆրանսիան ու Գերմանիան, որոնք սովորաբար Մեծ Բրիտանիա են մեկնում, արդեն իմանալով, թե որտեղ են աշխատելու: Դրա հետ մեկտեղ Մեծ Բրիտանիա միգրանտների զուտ ներհոսը այն երկրներից, որոնք չեն մտնում ԵՄ-ի կազմի մեջ, հասել Է 2004 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշի՝ 248 հազարի:

«2018 թվականին ընկերությունների 92 տոկոսը հայտարարում Է, որ Brexit-ն իրենց խանգարում Է անձնակազմ վարձել եւ ուսուցանել: Այսինքն՝ հիվանդանոցների, դպրոցների եւ շինարարական ընկերութունների համար արդեն դժվար Է անհրաժեշտ աշխատակիցներ գտնել: Մեծանում Է որակավորման բոլոր մակարդակների աշխատողների դեֆիցիտը»,-հայտարարել Է Մեթյու Ֆելը՝ Բրիտանական արդյունաբերության համադաշնությունից (CBI), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]