Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նոր բացահայտում․ պետությանը պատճառվել է մոտ 4 միլիոն դրամի նյութական վնաս

Նոր բացահայտում․ պետությանը պատճառվել է մոտ 4 միլիոն  դրամի նյութական վնաս

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ Տավուշի մարզի Այգեձոր համայնքի նախկին ղեկավարը պաշտոնավարման տարիներին կատարել է չարաշահումներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությա տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տեղեկությունների հիման վրա Տավուշի մարզի ոստիկանների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականին համայնքի ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, համայնքի հաշվեկշռում գտնվող մոտ 2000 մետր ընդհանուր երկարությամբ տարբեր տրամաչափերի խողովակները տեղափոխել է իր փայտամշակման արտադրամաս և ձկնաբուծարան՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 4.000.000 դրամի նյութական վնաս։ 
Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]