Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Իմ քայլը»-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը կարևորում են կանանց և տղամարդկանց իրավահավասարության սկզբունքի պահպանումը

«Իմ քայլը»-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը կարևորում են կանանց և տղամարդկանց 
իրավահավասարության սկզբունքի պահպանումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» դաշինքը կարևորում է կանանց և տղամարդկանց իրավահավասարության սկզբունքի պահպանումը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Գայանե Աբրահամյանն ասաց, որ կանանց իրավունքների խնդիրը բազմաշերտ է, և միայն քվոտաներ տրամադրելով այդ հարցը լուծում չի ստանա: «Պետք է նախ և առաջ կոտրել հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերն ու գենդերային հավասարության հետ կապված հարցերը բարձրացնել հենց կրթական հաստատություններից»,-ասաց նա:

Գայանե Աբրահամյանը վստահեցրեց, որ իրենց դաշինքի համար կանանց և տղամարդկանց իրավահավասարության սկզբունքն այն հիմնական գաղափարական հենքն է, որի վրա կառուցվելու են հետագա ծրագրերը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Աննա Կոստանյանի համար կանանց իրավունքների թեման բավական լայնածավալ և խորքային լուրջ հետազոտությունների կարիք ունի: «Եթե հայտնվեմ խորհրդարանում, հետամուտ եմ լինելու կանանց իրավունքների պաշտպանության մասին օրենքի դրույթների մշակմանն ու վերանայմանը»,-նշեց նա:

2018 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ համապետական ցուցակներում կին թեկնածուների թիվը այս տարի կազմում է 32.4 տոկոս: 2017 թվականին նույն թիվը կազմել է 29.5 տոկոս:

Ռեյտինգային ընտրացուցակներում 13 ընտրատարածքներում 1326 թեկնածուների 33.8 տոկոսը կանայք են:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]