Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արտասահմանում ծառայող հայ խաղաղապահները նույնպես կքվեարկեն

Արտասահմանում ծառայող հայ խաղաղապահները նույնպես կքվեարկեն

 ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները դեկտեմբերի 9-ին՝ ԱԺ արտահերթ ընտրություններին, քվեարկելու հնարավորություն կունենան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին, ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Խաղաղապահ առաքելություն իրականացնող զինծառայողները քվեարկելու են նույն սկզբունքով, ինչ դիվանագետներն արտասահմանում: Լիբանանում ծառայություն իրականացնողները կքվեարկեն ՀՀ դեսպանատանը, իսկ Կոսովոյում, Մալիում և Աֆղանստանում, որտեղ չկան ՀՀ դեսպանություններ, նրանց համար այդպիսի հնարավորություն կստեղծեն տարածաշրջանային դիվանագիտական կառույցները: Զինծառայողների համար կբացվեն հատուկ կետեր՝ քվեաթերթիկներով և ծրարներով»,- նշեց Հովհաննիսյանը:

Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում, որտեղ  ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումն ընդգրկված է ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցության» (NATO «RS») կազմում, խաղաղապահ առաքելություն է իրականացնում 121 հայ սպա և զինծառայող:

Հայ խաղաղապահները առաքելություն են իրականացնում նաև Լիբանանում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL առաքելության կազմում: Այնտեղ ծառայություն է իրականացնում 32 հայ խաղաղապահ:  ՀՀ-ն մասնակցություն ունի նաև ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը, որտեղ այս պահին կա 40 հայ սպա և զինծառայող:

Մեկ խաղաղապահ էլ առաքելություն է իրականացնում Մալիում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո MINUSMA առաքելության կազմում:

ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին արտերկրից էլեկտրոնային եղանակով կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկատվություն է ստացել, որ ԱԳՆ-ի ցուցակով ներկայացվել է 253 քվեարկող-ընտրող, իսկ ՊՆ-ի ցուցակով` 476 քվեարկող-ընտրող:

Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց, անկախ սեփականության ձևից, արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:

ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ինԿուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի   14-ըժամը 18։00-ը։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ըժամը 18։00-ն։Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]