Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Ընտրություններում հաղթելու դեպքում Փաշինյանի կառավարությունը կշարունակի բարձրացնել Սևանի մակարդակը 

Ընտրություններում հաղթելու դեպքում Փաշինյանի կառավարությունը կշարունակի 
բարձրացնել Սևանի մակարդակը 

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում հաղթելու դեպքում շարունակելու է Սևանի մակարդակի բարձրացման աշխատանքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վարդենիս քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք շարունակելու ենք Սևանի մակարդակի բարձրացման աշխատանքները։ Սևանի շուրջ անտառներ կան, որոնք պետք է հատվեն, պետք է մարդկանց հնարավորություն տանք, որ գնան այդ ծառերը կտրեն ու այդ փայտանյութը օգտագործեն իրենց նպատակների համար։ Խրախուսելու ենք, որ մարդիկ աշխատեն»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ իրենք ուշադրություն են դարձնելու նաև միջհամայնքային ճանապարհներին։

«Սևանի շուրջ ճանապարհները պետք է լինեն նորմալ վիճակի։
Մեր նախընտրական ծրագրում գրված է, որ մենք առանձնահատուկ նշանակություն պետք է տանք միջհամայնքային ճանապարհներին։ Դրանք կփոխեն շրջակա համայնքների պատկերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]