Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցադրություն է բացվել

Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 
ցուցադրություն է բացվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի խորհրդարանում՝ նոյեմբերի 27-ին «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» վերնագրով ցուցադրություն է բացվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ժամանակավոր ցուցադրությունը պատրաստվել էր դեռևս 2011 թ. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կողմից, այնուհետև տրամադրվել էր Շվեդիայի հայկական ընկերակցությունների միությանը:

Ռիկսդագում բացված ցուցադրությունը նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան, ինչպես նաև Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին: Ցուցադրության բացմանը ներկա էին խորհրդարանականներ, դեսպաններ, Ստոկհոլմում հավատարմագրված դիվանագետներ, ինչպես նաև շվեդական հասարակական գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: 

Ցուցադրությունը  կգործի մինչև ս. թ. դեկտեմբերի 20-ը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]