Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյուղատնտեսության ոլորտում ներդրվում է ապահովագրական համակարգ. մեկնարկը կտրվի Արարատի, Արմավիրի մարզերում

Գյուղատնտեսության ոլորտում ներդրվում է ապահովագրական համակարգ. մեկնարկը 
կտրվի Արարատի, Արմավիրի մարզերում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրվում է ապահովագրական համակարգ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ՀՀ կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում նշեց, որ  այս լուծումն ամբողջությամբ նորություն է, այն երբևէ գյուղատնտեսության ոլորում չի եղել: Մեկնարկը կտրվի 2019 թվականին՝ պիլոտային ծրագրի տեսքով: Նախնական այն կներդրվի Արարատի, Արմավիրի մարզերում՝ որոշ մշակաբույսերի հետ կապված: Քննարկվում է Շիրակի մարզում ևս ներդնելու հարցը:

«Գյուղատնտեսական ապահովագրությունը նորություն է մեր ոլորտում, մենք ունենալու ենք ռիսկերից ապահովագրություն: Այսինքն՝ այն ծախսերը, որ գյուղացին կատարում է ամբողջությամբ, ապահովագրական ընկերությունները այդ մասով ռիսկերը կծածկեն: Ռիսկերը կապված են բնական աղետների հետ՝ սկզբնական շրջանում հաշվի կառնվեն կարկուտը, ցրտահարություն: Այսօր կառավարությունում ներկայացրեցինք նախագիծ, որով առաջարկում ենք գյուղացու վնասների փոխհատուցում, սակայն ապահովագրական համակարգի ներդրման պարագայում պետությունն արդեն դուրս կգա այս գործընթացից, և ապահովագրական ընկերություններն ավելի մեծ ծավալով հատուցում կկատարեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Գեղամ Գևորգյանը:

Նա տեղեկացրեց, որ հանդիպել են գյուղացիների հետ, ներկայացրել՝ ծրագիրը: Գյուղացիները դրական են արձագանքել, ցանկություն են հայտնել մասնակցելու: Նրանք հետաքրքրվել են ապահովագրական ծախսերը սուբսիդավորելու հարցով: Գեղամ Գևորգյանը նշեց, որ  սուբսիդավորում լինելու է, գյուղացու վրա մեծ բեռ չի նախատեսված չէ:

Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ քննարկվում է նաև հակակարկտային ցանցի հարցը: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է խումբ ուսումնասիրելու այդ հարցը, հասկանալու արդյունավետության մեխանիզմները: Նա նշեց, որ Հայաստանում այսօր արդեն արտադրվում են հակակարկտային ցանցեր:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Գեղամ Գևորգյանը մասնակցում է քարոզարշավին, նա նշեց, որ չի մասնակցում, շարունակում է կատարել իր աշխատանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]