Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում կմնա Թորոսյանը  


ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց մեծահասակների թիմը կշարունակի մարզել Դավիթ Թորոսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հավաքականի 2-րդ մարզիչ է նշանակվել Ռուդիկ Մկրտչյանը (Գյումրի): Ֆեդերացիայի նախագահի որոշմամբ, հավաքականի նախկին 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանը նշանակվել է ֆեդերացիայի նախագահի օգնական՝ որպես հավաքական թիմերի օգնական մարզիչ: Գալիք տարում երիտասարդական հավաքականի ավագ մարզչի պաշտոնում կշարունակի աշխատել Կարեն Աղամալյանը, վերջինիս կօգնի Վլադիմիր Մարգարյանը:

Ավագ տարիքի պատանիների հավաքականի մարզչի պաշտոնում կշարունակի աշխատել Արտյոմ Սիմոնյանը, իսկ 2-րդ մարզիչ է նշանակվել Գեւորգ Կոստանյանը (Վանաձոր): Կանանց հավաքականը կշարունակի մարզել Խաչիկ Խաչատրյանը: Կրտսեր տարիքի պատանիների հավաքականը կգլխավորի Տիգրան Արմենակյանը: Հավաքականի անդամների հետ կաշխատեն նաեւ բժիշկ Հարություն Պրազյանը եւ հոգեբան Անժելա Բարխուդարյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ