Ռոբերտ Քոչարյանը նոր վերաքննիչ բողոք է ներկայացնելու առաջին ատյանի որոշման դեմ
11:45, 29 Նոյեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր վերաքննիչ բողոք է ներկայացնելու առաջին ատյանի որոշման դեմ` հիմք ընդունելով Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի միջև հեռախոսազրույցի գաղտնալսումը և ասուլիսը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանի դատապաշտպան Հայկ Ալումյանը:
Այլ մանրամասներ Հայկ Ալումյանը չհաղորդեց:
Վերաքննիչ դատարանը շարունակում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու բողոքի քննությունը: Դատական նիստը նախագահում է դատավոր Ռուբեն Մխիթարյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում