Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շիրակի և Լոռու մարզերում դեկտեմբերի 7-ը կլինի ոչ աշխատանքային օր

Շիրակի և Լոռու մարզերում դեկտեմբերի 7-ը կլինի ոչ աշխատանքային օր

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի և  Լոռու մարզերում դեկտեմբերի 7-ը կլինի ոչ աշխատանքային օր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ դրա փոխարեն մարզերի բնակիչները կաշխատեն դեկտեմբերի 15-ին` շաբաթ օրը: «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» կառավարության որոշման  նպատակն է հնարավորություն ընձեռել քաղաքացիներին երկրաշարժի զոհերի` դեկտեմբերի 7-ի հիշատակի օրն այցելելու երկրաշարժի զոհերի գերեզմանները»,- ասաց Տերտերյանը:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նկատեց, որ կառավարությունն առաջին անգամ է առանձին մարզերի հետ կապված նման որոշում կայացնում: «Որքանով տեղեկացրել են՝ դեկտեմբերի 7-ին այդ մարզերում մարդիկ աշխատանքի չեն գնում: Կարծում եմ՝ պետք է հարգել մարդկանց զգացմունքները և ընդունել որոշումը»,- ասաց Միրզոյանը:  

Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]