1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարվում է. նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացվում է

Կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարվում է. 
նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացվում է

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց  «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանը նշեց, որ օրինագծի  նպատակը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է:

«Ըստ այդմ՝  առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։ Այն հնարավորություն կտա էլ ավելի հասցեական դարձնել վարվող քաղաքականությունը՝ թիրախավորելով ցածր կենսաթոշակները։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել ՀՀ կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից։ Ընդ որում, ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում կատարված հաշվարկներում 2019 թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվել է 25 500 դրամ (ծայրահեղ աղքատության գծի չափով)»,- ասաց Մանուկյանը։

Նախագծով սահմանվել է, որ oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թ. հունվարի 1-ից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]