1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կառավարությունն ավելացնում է ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու նպաստները

Կառավարությունն ավելացնում է ծերության, հաշմանդամության և կերակրողին 
կորցնելու նպաստները

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու նպատակով բարձրացնում է նպաստների չափերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, փոփոխության արդյունքում նախատեսվում է «Պետական նպաստներ մասին» ՀՀ օրենքով սահմանված ծերության, հաշմանդամության, մեկ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանել 25500 դրամ։ Սահմանվել է նաև, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թ. հունվարի 1-ից։

Ներկայումս ծերության նպաստի չափը կազմում է 16000 դրամ, 1-ին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխայի համար՝ 21500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 19000 դրամ,  երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16000 դրամ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 16000 դրամ։

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար  Արարատ Միրզոյանը նշեց, որ սա չափազանց կարևոր նախագիծ է: «Սոցիալական առումով խոցելի խմբերը, ծերության նպաստ ստացողները, որոնք մինչ այժմ ստանում էին 16, 19 հազար դրամ, հունվարի  մեկից ստանալու են 25 հազար 500 դրամ: Սա այն անհրաժեշտ գումարն է, որն անհրաժեշտ է մարդուն չսովելու համար: ՀՀ-ն սոցիալական պետություն է և բոլորս պարտավորություն ունենք սոցիալապես խոցելի խմբերի առաջ ու պետք է լավագույն ջանքերը գործադրենք, որպեսզի այդ պարտավորությունը որքան հնարավոր է արժանապատիվ կերպով իրականացնենք»,- ասաց Միրզոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]