1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Զբոսաշրջության կոմիտեն Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու համար թիրախավորում է նոր շուկաներ

Զբոսաշրջության կոմիտեն Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու համար 
թիրախավորում է նոր շուկաներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձոր քաղաքը վերջին տարիների ձմռան սեզոնին միջինն ընդունում է 50 հազար զբոսաշրջիկ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը նշեց, որ վերջին տարիներին զբոսաշրջիկների այցելության աճ է նկատվում: Թեպետ նախորդ ձմեռը ձյունառատ չէր, սակայն դա ամենևին չխանգարեց զբոսաշրջիկների այցին: Արթուր Հարությունյանը նշեց, որ Ծաղկաձորը միշտ պահանջված է անկախ եղանակից: Հիմնական այցելուները Հայաստանի բնակիչներն են, մեր երկրում գտնվող դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: Քիչ չեն արտերկրից ժամանողները՝ հիմնականում Ռուսաստանից: Ամեն տարի այս երկրից մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս: Այցելում են նաև եւրոպական երկրներից՝  Գերմանիայից, Ֆրանսիայից, ետխորհրդային պետություններից:

Արթուր Հարությունյանի խոսքով, զբոսաշրջիկների ավելացմանը զուգահեռ ավելանում է նաև հյուրանոցների և հյուրատների թիվը: Քաղաքապետը նկատեց, որ նախկինում հյուրանոցների, հյուրատների թիվը 30-ի հազիվ էր հասնում, այսօր կարող ենք խոսել մոտ 50 հյուրանոցի և հյուրատների մասին:

«Զբոսաշրջիկների թվի ավելացումը սոցիալական տեսանկյունից բավական կարևոր է քաղաքի բնակիչների համար: Նախ՝ քաղաքի բնակիչները հյուրատներ են կառուցում, դրանից բացի՝ քաղաքում, շարժով պայմանավորված, նոր ռեստորաններ, խանութներ են բացվում, դրանք էլ իրենց հերթին բերում են աշխատատեղեր»,-ասաց Արթուր Հարությունյանը: Քաղաքապետարանը քաղաքում բարեկարգման աշխատանքներ է իրականացնում, այգիները վերականգնում, բակային տարածքները բարեկարգում, փողոցների, սահուղիների լուսավորության հարցերը կարգավորում:

Խոսելով գնային քաղաքականության մասին՝ Ծաղկաձորի քաղաքապետը նշեց, որ նոր հյուրանոցների, հյուրատների ավելացմամբ գներն ավելի ճկուն են դառնում:

«Դեկտեմբերին, իհարկե, ամանորյա միջոցառումներով պայմանավորված, պահանջարկը մեծ է: Շատերը դեռ նոյեմբերի վերջից, դեկտեմբերի սկզբից ամրագրումներ են անում: Տպավորությունն այնպիսին է, թե Ծաղկաձորում թանկ է, սակայն վերջին տարիներին հյուրանոցների ավելացմամբ պայմանավորված գնային ճկուն քաղաքականություն է տարվում: Օրինակ, հունվարի 10-ից հետո զեղչեր են սահմանվում, լինում են 50 տոկոս զեղչեր կամ մեկ օրվա գումարով հնարավորություն է տրվում երկու օր մնալ: Հյուրանոցներն իրենք էլ են հասկանում, որ թանկ առաջարկները մրցակցային չեն»,-ասաց Արթուր Հարությունյանը:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ձմեռային սեզոնին Ծաղկաձորը հիմնական զբոսաշրջային քաղաքն է համարվում, սակայն կան հնարավորություններ այլընտրանքներ ստեղծելու համար: Մասնավորապես, այսօր Աշոցքում աշխատանքներ են տարվում, որպեսզի հիմնվի դահուկավազքի բազա: Նա նշեց, որ Ծաղկաձորին այլընտրանք ունենալը, մրցակցությունն իր հերթին կնպաստեն գնային քաղաքականության փոփոխությանը:

«Դրանից բացի՝ Հայաստանի տարբեր հատվածներում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում ձմեռային զբոսաշրջության ոլորտում ներդրումներ ունենալու համար: Այսօր էլ արդեն տեսնում ենք, որ կան տարբեր ուղղություններով մատուցվող ծառայություններ մասնավոր հատվածի կողմից, սակայն, իհարկե, ցանկալի է, որ ենթակառուցվածքները զարգանան, և մենք կարողանանք ճիշտ ու ամբողջական փաթեթավորել»,-ասաց Հռիփսիմե Գրիգորյանը:

Խոսելով ձմռան սեզոնին Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մասին՝ կոմիտեի նախագահը նույնպես նշեց, որ գալիս են ամենատարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Իրանից, Լիբանանից, Ֆիլիպիններից, Արևմտյան Եվրոպայից: Գրիգորյանն ընդգծեց, որ աշխատանք է տարվում արաբական երկրների ուղղությամբ: Ներկայում քննարկվում է Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Երևան չարտերային չվերթներն ակտիվացնելու հարցը:  

Նշենք, որ նոյեմբերի 25-ին Դուբայում ներկայացվեց Հայաստանը: Նպատակը ԱՄԷ-ում, մասնավորապես, Դուբայում ձմեռային սեզոնին ընդառաջ Հայաստանի՝ որպես գրավիչ ու նոր զբոսաշրջային ուղղության առաջխաղացումն էր:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]