Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի նախագահն ու իր տիկինն Սպիտակ տան մոտ վառեցին ԱՄՆ-ի Սուրբծննդյան գլխավոր տոնածառի լույսերը

ԱՄՆ-ի նախագահն ու իր տիկինն Սպիտակ տան մոտ վառեցին ԱՄՆ-ի Սուրբծննդյան գլխավոր տոնածառի լույսերը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վառել Է Սուրբծննդյան տոնածառի լույսերը, որը կանգնեցված Է Սպիտակ տան առջեւի՝ Էլիպս կոչվող մեծ բացատում: Նոյեմբերի 28-ին արարողությանն, ըստ ավանդույթի, նրա հետ մասնակցել են առաջին տիկին Մելանյան եւ Միացյալ Նահանգների ղեկավարի զավակները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արարողությունից առաջ հավաքվածների առջեւ ելույթ Է ունեցել երգչուհի Գեբի Բարեթը: Այս տարի տոնը վարելու պատիվը բաժին Էր ընկել դերասան Անտոնիո Սաբատոյին: Երաժշտական նվագակցությունն ապահովել Է ԱՄՆ-ի Բանակի (ցամաքային զորքերի) գործիքային անսամբլը: Թրամփը չի սկսել երկարաշունչ ճառ արտասանել: «Մենք ցանկանում ենք բոլորին երջանիկ Սուրբ Ծնունդ եւ Ամանոր մաղթել, այժմ մենք կվառենք այս հիանալի տոնածառի լույսերը: Հետհաշվարկն սկսենք տասից…, երե՜ք, երկու՜, մե՜կ»,- ասել Է նախագահը, ինչից հետո վառվել են տոնածառի կանաչ եւ կարմիր լույսերը: Դրանից հետո Էլիպսում սկսվել Է համերգ, հյուրերին զվարճացնում Էին Էստրադային կատարողները:

Սպիտակ տան մոտ երկրի Սուրբծննդյան գլխավոր տոնածառի լույսերը վառելու ավանդույթի հիմքը դրվել Է տակավին 1923 թվականին ԱՄՆ-ի 30-րդ նախագահ Ջոն Քալվին Քուլիջի կողմից եւ այդ ժամանակավանից ոչ մի անգամ չի խախտվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]