21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում հյուրընկալվել է «Բերթելսման» հիմնադրամում: Այն հայտնի վերլուծական կենտրոն՝ թինք-թանք է, որն ուսումնասիրություններ է կատարում և լուծումներ է առաջարկում համաշխարհային տնտեսական, քաղաքական ու սոցիալական լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը հանդես է եկել «Հայաստանը 2018 թվականին և տարածաշրջանը» խորագրով ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի մրցակցային առավելությունները և նշելով այն երեք կետերը, որոնց առկայությունը հետաքրքիր է դարձնում Հայաստանը համագործակացության առումով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում