Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հուլիս

Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթում է Զուրաբիշվիլին. էքզիթ-փոլի տվյալներ

Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթում է Զուրաբիշվիլին. էքզիթ-փոլի 
տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որը վայելում է  «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթանակ է տանում՝ 55 տոկոս ձայներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնի է դարձել Վրաստանի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքի պատվիրած էքզիթ-փոլի արդյունքներով:

Հարցումների համաձայն՝ ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հավաքում է 45 տոկոս ձայն:

Անկախ թեկնածու Զուրաբիշվիլին առաջին փուլում,  որն անցկացվել էր հոկտեմբերի 28-ին, հավաքել էր ձայների 38.64%-ը, մինչդեռ վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ էր 50%-ը: Ընդդիմադիր Վաշաձեն ստացել էր քվեների 37.74%-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]