Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Պուտինը վավերացրել է ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ժամանակավոր համաձայնագիրը

Պուտինը վավերացրել է ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ժամանակավոր համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության  եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծմանը վերաբերող ժամանակավոր համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մայիսի 17-ին Աստանայում կայացած տնտեսական ֆորումի ընթացքում ստորագրված համաձայնագիրը նախատեսված է երեք տարի ժամկետի համար:

Ըստ համաձայնագրի՝ կողմերը պարտավորվում են դրա ուժի մեջ մտնելուց հետո  ոչ ուշ, քան մեկ տարի ազատ առեւտրի համաձայնագրի կնքման վերաբերյալ լիարժեք բանակցություններ սկսել: Համաձայնագրի իրականացումը պետք է նպաստի առեւտրի ծավալների աճին եւ մասնակիցների միջեւ տնտեսական կապերի զարգացմանը, դեպի Իրան ռուսաստանյան արդյունաբերական, գյուղատնտեսական ապրանքների մատակարարման աճին:

Երևանում հոկտեմբերին կայացած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի  պլենար նիստի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Այս տարի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները և Իրանը ստորագրել են ժամանակավոր համաձայնագիր՝ որպես Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի ձևավորելու առաջին քայլ: Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը Իրանի հետ ցամաքային սահման ունի: Ընդհանուր սահմանի առկայությունը և Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորումը լրացուցիչ խթան է հանդիսանում առևտրական և տնտեսական կապերի զարգացման համար: Մենք պատրաստ ենք դառնալ գործուն հարթակ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև հուսալի տնտեսական և առևտրային հարաբերությունների հաստատման համար»: Փաշինյանը հավելել էր, որ կարևորում է, որպեսզի Միությունը շարունակի ազատ առևտրի գոտու ձևավորման շուրջ բանակցություններն այն երկրների հետ, որոնք տրամադրված են ԵԱՏՄ-ի հետ համագործակցության:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ