Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է ՍԱԶԲ պատվիրակությանը

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է ՍԱԶԲ 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) խորհրդի նախագահ, բանկի նախագահ Դմիտրի Պանկինի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Մհեր Գրիգորյանի գրասենյակից,  hանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՍԱԶԲ կողմից Հայաստանում իրականացված ծրագրերի և հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ: Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանում բանկի գործունեությունը հատկապես մասնավոր հատվածում, որտեղ ՍԱԶԲ-ն կարող է նպաստել ճիշտ բիզնես մշակույթի ձևավորմանը և թափանցիկության բարձրացմանը:

Մհեր Գրիգորյանն ու Դմիտրի Պանկինը մտքեր են փոխանակել նաև երկրում իրականացվող բարեփոխումների և դրանց արդյունքում ակնկալվող բիզնես միջավայրի բարելավման հնարավորությունների շուրջ:
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]